Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել է, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին։ Իհարկե միջդիրքային կրակոցներ դրանից հետո եղել են և դա պարբերական բնույթ է կրում, բայց այդ դեպքերից հետո որևիցե դիրքային առաջխաղացում կամ փոփոխություն չի արձանագրվել»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Փարսյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կան և դժվարանցանելի է։