Կարևոր իրադարձություններ

Արցախում շրջափակման հետևանքով 726 տնտեսվարող կասեցրել է գործունեությունը

14 Հունվար, 2023 23:20
Արցախում շրջափակման հետևանքով 726 տնտեսվարող կասեցրել է գործունեությունը

Ըստ Արցախի կառավարության տեղեկագրի 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 13 200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին