Կարևոր իրադարձություններ

Հանրակացարաններից մեկի նկուղային հարկում մարմին է հայտնաբերվել

14 Հունվար, 2023 19:18
Հանրակացարաններից մեկի նկուղային հարկում մարմին է հայտնաբերվել

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 125/3 հանրակացարանային շենքի նկուղային հարկում տղամարդու դի կա։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալդրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված նկուղային հարկում, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպասնություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քնիիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին