Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան

14 Հունվար, 2023 17:27
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան

79 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։

Ըստ աղբյուրի, դերասանուհին մահացել է հունվարի 14-ին, հիվանդանոցում:

Ժողովրդական արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենան հունվարի 17-ին հարազատ թատրոնում:

Իննա Չուրիկովան ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 5-ին: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում ու նկարահանվել ֆիլմերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին