Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

23-ամյա երիտասարդը գողացել է սրճեփ սարքերի մետաղադրամների արկղերը

14 Հունվար, 2023 09:52
23-ամյա երիտասարդը գողացել է սրճեփ սարքերի մետաղադրամների արկղերը

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 23-ամյա մի երիտասարդ Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում տեղադրված սրճեփ սարքերից կատարում է գողություն: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները հունվարի 12-ի ժամը 04.10-ին հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և Կոտայքի բաժին են տարել 23-ամյա երիտասարդին:

Բաժնում նա խոստովանել է, որ 2022 թ. դեկտեմբերին Աբովյան քաղաքում տեղադրված երեք սրճեփ սարքերից գողացել է մետաղադրամների արկղերն իրենց պարունակությամբ, իսկ հունվարի 6-ին նմանատիպ գողություն է արել Աբովյան-Երևան ճանապարհի ավտոլվացման կետի հարակից տարածքում տեղադրված սրճեփ սարքից:

Մի տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 23-ամյա երիտասարդի հանցավոր գործողություններից տուժած մյուս անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին