Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Նազելի Բաղդասարյանը հրաժե՞շտ կտա մարզպետի պաշտոնին. «Ժողովուրդ»

14 Հունվար, 2023 08:02
Նազելի Բաղդասարյանը հրաժե՞շտ կտա մարզպետի պաշտոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին ու կառավարական կաբինետ կտեղափոխվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Արդարադատության նախարարությունում աշխատանքի կանցնի՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելով: Մեզ հայտնի դարձավ, որ թեեւ Շիրաի մարզպետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, բայց մարզում արդեն պաշտոններ են «բաշխում»:

Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի աթոռը զբաղեցնել է ցանկանում ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ Բաղդասարյանի կնքահայր Մանուկյանը բավական սերտ կապեր նաեւ «նախկինների» հետ ունի: Մեզ տեղեկացրին, որ, օրինակ, 2021թ.-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրու նախընտրական շտաբում է աշխատել՝ համակարգելով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների նախընտրական աշխատանքները:

 

Բանն այն է, որ Մանուկյանը Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանի մտերիմն է, իսկ Գիզիրյանն 2021թ.-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչն է եղել: Շիրակի ներկա փոխմարզպետ Մանուկյանը նաեւ Շիրակի մաքսատան պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2013-ին կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգեւատրվել:

Հոդվածն աբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին