Կարևոր իրադարձություններ

Դիտարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում

13 Հունվար, 2023 22:37
Դիտարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Առաջարկվող փոփոխությամբ դիտարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում:

Ներկայացնելով փոփոխությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին և համարժեք են ուսանողական խաղերին: Բանակային խաղերին երբեմն մասնակցում է մոտ 200 երկիր.

«Սա դարձել է շատ կարևոր միջոցառում, և ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի և մարզիկներին խրախուսենք դրանց համար»:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև մարզիկներին ու մարզիչներին սպորտային նպաստի տրամադրման կարգավորման վերաբերյալ լիազորող նորմ, ինչպես նաև ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին