Կարևոր իրադարձություններ

Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի ԼՂ-ում շրջափակման մարդասիրական հետևանքները

13 Հունվար, 2023 22:14
Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի ԼՂ-ում շրջափակման մարդասիրական հետևանքները

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանի կայքէջում։

Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին