Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահ հրամանատարությունը շարունակում է բանակցել Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

13 Հունվար, 2023 21:53
Խաղաղապահ հրամանատարությունը շարունակում է բանակցել Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:

«ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին