Կարևոր իրադարձություններ

Արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման նորագույն սարք՝ Արյունաբանական կենտրոնում

13 Հունվար, 2023 21:15
Արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման նորագույն սարք՝ Արյունաբանական կենտրոնում
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ներկա էին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցությամբ ձեռքբերված սարքի հանձնման արարողությանը:
 
«Navios EX» հոսքային ցիտոմետրի շնորհիվ կբարելավվի արյան քաղցկեղի առաջնային ախտորոշումը և մոնիտորինգը, տարեկան ավելի քան 400 պացիենտ լեյկոզների և լիմֆոմաների ճշգրիտ ախտորոշում կունենա: Ցրված սկլերոզով պացիենտները ևս կօգտվեն սարքի հնարավորություններից:
 
«Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կենտրոնում մատուցվող բժշկական ծառայությունները որակապես մեկ մակարդակ կբարձրանան, քաղաքացիները կստանան ավելի ճշգրիտ ախտորոշում: Ճապոնիայի կառավարության աջակցությամբ տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում, օրինակները շատ են` համավարակի դեմ պայքարից մինչև նոր դասի շտապօգնության մեքենաների նվիրատվությունը: Նպատակը բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության և որակի ապահովումն է»,-նշել է Լենա Նանուշյանը:
 
«Առողջապահությունը ցանկացած երկրի անվտանգությունը երաշխավորող հիմքերից է: Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի Հայաստանի` օրեցօր բերլավվող առողջապահական ոլորտի զարգացմանը»,-նշել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին