Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423,5
    439,5

  • RUB

    5,47
    5,87

Կարևոր իրադարձություններ

Տանը կանեփից պատրաստված զանգվածներ է պահել (տեսանյութ)

13 Հունվար, 2023 19:27
Տանը կանեփից պատրաստված զանգվածներ է պահել (տեսանյութ)

Հունվարի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն է ստացվել, որ Արբաթ գյուղի 46-ամյա մի բնակիչ տանը, տեսանելի վայրում, պահում է կանեփից պատրաստված զանգված:

Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնել են տղամարդու բնակարան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել նրան: Նրա մոտից հայտնաբերվել պլաստմասսայե շիշ, որի մեջ կանեփի մոխրացած հետքեր էին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց խուզարկել 46-ամյա տղամարդու տունը:

Հյուրասենյակում հայտնաբերվել են կանեփից պատրաստված զանգվածներ՝ մոտ 80 գրամ քաշով:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին