Կարևոր իրադարձություններ

Մինչև մարտի 1-ը հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն

13 Հունվար, 2023 18:03
Մինչև մարտի 1-ը հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

 

Լրահոս

Դիտել ավելին