Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը Գերմանիայի նախագահին է ներկայացրել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը

13 Հունվար, 2023 17:10
ՀՀ նախագահը Գերմանիայի նախագահին է ներկայացրել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ:

Հանրապետության նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին