Կարևոր իրադարձություններ

Կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

13 Հունվար, 2023 14:08
 Կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում երկխոսությանը:

«Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, թե  ԼՂ հարցը լուծված է և հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության կարիքը չկա։

Կարծում եմ, որ այսօր կարևոր է վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը: Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսության հարթակներից մեկն է: Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է: Եվ այսօր շատ կարևոր է, որ դրան մասնակից յուրաքանչյուր կողմ համաձայնի վերադառնալ այդ երկխոսությանը: Եվ մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությանը»,-ասաց Յաել Բրաուն-Պիվեն:

Սակայն նա ընդգծեց նաև, որ սա երկխոսությանը վերադառնալու միակ ձևը չէ: Պետք է բոլոր միջոցները փորձվեն, որ իրավիճակի լարումը դադարի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին