Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ-ի նախագահները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

13 Հունվար, 2023 13:09
ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ-ի նախագահները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ համատեղ ասուլիսով է հանդես եկել:

«Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն  բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված, ես ներկայացրի առկա իրավիճակը:

Կարող եմ վստահ ասել, որ մեր ֆրանսիացի գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, Լաչինի միջանցքի շուրջ:

Շնորհակալություն հայտնեցի իմ ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի կողմից բոլոր այն նախաձեռնությունների համար, որոնք միջազգային հարթակներում որպես նախաձեռնող հանդես եկան»,- ասուլիսի ընթացքում ասել է Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին