Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ՀՀ դեսպանը նախարար Բորգին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

13 Հունվար, 2023 11:29
Իտալիայում ՀՀ դեսպանը նախարար Բորգին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Աշխատանքային այցով Մալթայում գտնվող Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին հունվարի 12-ին ընդունել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բազմակողմ հարթակում համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։

ՀՀ դեսպանը նախարար Բորգին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ զարգացումները:

Այնուհետ դեսպան Համբարձումյանը մասնակցել է Մալթայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների` ամանորյա շնորհավորանքների փոխանակման առիթով Մալթայի վարչապետի կողմից տրված ընդունելությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին