Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

13 Հունվար, 2023 10:44
Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում է ԱԺ-ն։
 
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
 

Լրահոս

Դիտել ավելին