Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է ռոքնռոլի լեգենդ Էլվիսի Փրեսլիի միակ դուստրը

13 Հունվար, 2023 10:35
Կյանքից հեռացել է ռոքնռոլի լեգենդ Էլվիսի Փրեսլիի միակ դուստրը

54 տարեկանում կյանքից հեռացել է ռոքնռոլի լեգենդ Էլվիսի Փրեսլիի միակ դուստր Լիզա Մարի Փրեսլին: 

«Ծանր սրտով ես պետք է կիսվեմ այն ավերիչ լուրով, որ իմ գեղեցիկ դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- ասել է նրա մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին։

Լիզա Մարին, որը նույնպես երգչուհի է, հինգշաբթի ավելի վաղ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նա սրտի կանգ է ստացել:

«Նա ամենակրքոտ, ուժեղ և սիրող կինն էր, ում ես երբևէ ճանաչել եմ», - ասվում է Պրիսցիլա Փրեսլիի հայտարարության մեջ:

Նրա մայրը մանրամասներ չի հայտնել մահվան հնարավոր պատճառների մասին։

Մահից երկու օր առաջ Լիզա Մարին և նրա մայրը ներկա էին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ Օսթին Բաթլերը դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան ճանաչվեց Էլվիս Փրեսլիի դերի համար։
 
 

Լրահոս

Դիտել ավելին