Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

13 Հունվար, 2023 10:21
ՀՀ նախագահը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այց կկատարի Էստոնիա:

Ինչպես հայտնում է The Baltic Times-ը, հունվարի 16-ին Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ, փոխանցում է Արմենպրեսսը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահների քննարկման թեմաները կլինեն երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես՝ համագործակցությունը տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Քննարկվելու է նաև Եվրոպայում անվտանգության իրավիճակը:

Այնուհետև Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրես Սուտտի հետ: ՀՀ նախագահը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:

Երկուշաբթի երեկոյան Էստոնիայի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահի կտրվի ընթրիք:

Հունվարի 17-ին Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ, ինչպես նաև կայցելի Էլեկտրոնային կառավարման ակադեմիա:

 

Լրահոս

Դիտել ավելին