ՖԻՖԱ-ն հայտարարել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության համար երկրպագուների քվեարկության մեկնարկի մասին: Այն բաց կլինի մինչև փետրվարի 3-ը:
Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են․
Խուլիան Ալվարես (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»)
Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, Դորտմունդի «Բորուսիա»)
Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, Մադրիդի «Ռեալ»)
Կևին Դե Բրյույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)
Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ)
Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բարսելոնա»)
Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
Լիոնել Մեսսի (Արգենտինա, ՊՍԺ)
Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, Մադրիդի «Ռեալ»)
Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ)
Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)