Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել. ոստիկանություն

12 Հունվար, 2023 23:18
Ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել. ոստիկանություն

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, հունվարի 11-ին Զոլաքար բնակավայրի ափամերձ հատվածում շրջայց կատարելիս բացահայտել են սիգ ձկան ապօրինի որսի դեպք:

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Նորատուս գյուղի 38-ամյա բնակչի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայում հայտնաբերվել են ապօրինի որսած ընդհանուր քաշով 8,7 կգ սիգ ձուկ, ռետինե նավակ և ձկնորսական ցանց: Մեքենան, հայտնաբերվածով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին