Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգում նոր վագր է հայտնվել (լուսանկարներ)

12 Հունվար, 2023 19:29
Կենդանաբանական այգում նոր վագր է հայտնվել (լուսանկարներ)
Երևանի կենդանաբանական այգու վագրների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Բարերարներ, հայր և որդիներ Առաքելյանները այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:
 
Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնում բարերարներին այս նվիրատվության համար և վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին