Կարևոր իրադարձություններ

Արցախցի առնվազն 50 դիմորդ զրկվել է ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից

12 Հունվար, 2023 18:22
Արցախցի առնվազն 50 դիմորդ զրկվել է ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 32-րդ օրվա տեղեկագիրը.

«Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի 50 դիմորդներ զրկվել են Հայաստանի բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից, որը Հայաստանում մեկնարկում է հունվարի 15-ից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից այս փուլում հայտագրվել է առնվազն 50 աշակերտ:

Ինչ է դա նշանակում:

Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան մեկնելու և կրթություն ստանալու իրենց իրավունքի իրացման հնարավորություններից»։

 

Լրահոս

Դիտել ավելին