Կարևոր իրադարձություններ

120 հազար մարդ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տառապում է. Մարուքյան

12 Հունվար, 2023 18:13
120 հազար մարդ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տառապում է. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառում է կատարել.

«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքը, և միայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն է իրականացնում ծանր հիվանդների տեղափոխումը:

Չկա սնունդ, դեղորայք և/կամ ապրելու միջոց: 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տառապում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին