Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԺ նախագահը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան

12 Հունվար, 2023 15:50
Ֆրանսիայի ԱԺ նախագահը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով`հունվարի 12-14-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Ազգայօն ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան փոխանցմամբ`այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։

Ազգային ժողովի նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Տիկին Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին