Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում, Երևանն էլ ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում

12 Հունվար, 2023 17:56
Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում, Երևանն էլ ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում

Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակումից:

Ուշագրավ է, որ ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։

Այս ցուցանիշը կարևոր է նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից։

Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։

 

Լրահոս

Դիտել ավելին