Կարևոր իրադարձություններ

Շրջափակման հետևանքով սաստկանում է ճգնաժամը. Արցախի ԱԺ նախագահ

12 Հունվար, 2023 14:54
Շրջափակման հետևանքով սաստկանում է ճգնաժամը. Արցախի ԱԺ նախագահ

«Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև». ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության 1-ամսյա շրջափակմանը․

«Այսօր՝ հունվարի 12-ին, լրացել է Արցախի Հանրապետության շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:
Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝ խափանված է Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականցմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:
Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:
Ինչ է ուզում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը՝ պարզ է, և ինչ է ուզում Արցախի ժողովուրդը՝ նույնպես:
Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը: Շրջափակման հետևանքով սաստկանում է ճգնաժամը:
Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում: Ցավոք, այսօր բացակայում է այդ մթնոլորտը, դեռ ավելին ՝ շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել նման կարգի բանակցություններ սկսելու հնարավորությունից:
Այս առումով ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը:
Արցախի ժողովուրդը անկոտրում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին