Կարևոր իրադարձություններ

Մասիսում վագոն-տնակ է այրվել

12 Հունվար, 2023 14:00
Մասիսում վագոն-տնակ է այրվել

Հունվարի 12-ին, ժամը 10:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթուղու մոտ այրվում է տնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12։53-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին