Կարևոր իրադարձություններ

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է. Ժաննա Անդրեասյան

12 Հունվար, 2023 13:37
Համաճարակային իրավիճակը վերահսկելի է. Ժաննա Անդրեասյան

«Այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է, և կարծում եմ՝ եթե այդ ֆիլտրը գործի, այսինքն՝ հիվանդ երեխաները և աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց և դրանով զերծ պահեն վարակի տարածումից, ապա կկարողանանք նաև դասապրոցեսի մասով որևէ ընդհատում չունենալ»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ հունվարի 9-ից  դասապրոցեսը սկսել է, և գործում է համաճարակային ֆիլտր: 

Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ` առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում են համաճարակային իրավիճակին, և համապատասխան ցուցումների պարագայում, բնականաբար, պատրաստ կլինեն քայլեր ձեռնարկել: «Եթե կարիք լինի, լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին կարիք չկա»,- նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին