Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    417,5
    433,5

  • RUB

    5,32
    5,72

Կարևոր իրադարձություններ

Որքան է թոշակառուների անկանխիկ առևտրի հետվճարի միջին չափը

12 Հունվար, 2023 12:59
Որքան է թոշակառուների անկանխիկ առևտրի հետվճարի միջին չափը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգին։

Ըստ նրա, այդ համակարգը  բարեհաջող զարգանում է. «2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի կամ գործարքների գրեթե զրոյական շրջանառություն ունենք: Արդեն հուլիսին 524 միլիոն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 միլիոն, սեպտեմբերին՝ 1 միլիարդ 412 միլիոն, հոկտեմբերին՝ 1 միլիարդ 838 միլիոն, նոյեմբերին՝ 2 միլիարդ 231 միլիոն, դեկտեմբերին՝ 2 միլիարդ 742 միլիոն դրամի շրջանառություն: Ըստ այդմ՝ հուլիսից մինչև այսօր 800 միլիոն դրամ վերադարձվել է քաղաքացիներին»։ 

Փաշինյանի խոսքով, հետվճարի միջին չափը 3401 դրամ է։

Վարչապետն ընդգծել է նաև, որ կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել. «Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը: Այսինքն՝ պետական հիմնարկ չպետք է լինի, որտեղ թղթադրամի երևալը նորմալ երևույթ լինի»։

 

Լրահոս

Դիտել ավելին