Կարևոր իրադարձություններ

Պետական պաշտոնյաներին սպասարկելու համար ՊՊԾ-ին շտապօգնության մեքենա կհատկացվի

12 Հունվար, 2023 12:45
Պետական պաշտոնյաներին սպասարկելու համար ՊՊԾ-ին շտապօգնության մեքենա կհատկացվի

Ճապոնիայից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության՝ Toyota Hiace մակնիշի 39 մեքենաներից 38-ը հանձնվելու է «Շտապօգնություն» ՓԲԸ-ին, իսկ մեկը կփոխանցվի Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը։

Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Շտապօգնության ծառայության նպատակով օգտագործվելիք Toyota Hiace-ներից 38-ից յուրաքանչյուրի սկզբնական արժեքը մոտ 30 միլիոն դրամ է, իսկ մեկը՝ 37 միլիոն։ Մեքենաները 2022 թվականի արտադրության են։

 

Լրահոս

Դիտել ավելին