Կարևոր իրադարձություններ

Ալիևը շարունակում է Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին ստել միջազգային հանրությանը. Փալոն

12 Հունվար, 2023 11:55
Հեղինակ՝ Ֆրենկ Փալոն
Ալիևը շարունակում է Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին ստել միջազգային հանրությանը. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր միկրոբլոգում Անդրադառնալով Ալիևի վարած քաղաքականությանը, գրել է.

«Ալիևը շարունակում է ստել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ Հստակ ապացույցներ կան, որ դա հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով կարևոր սննդամթերքի և բժշկական պարագաների մուտքը խաղաղ բնակիչներին:»,- նշել է Փալոնը։

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և համաշխարհային առաջնորդները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն այս մարդածին աղետին վերջ տալու համար:

«Առաջիկա օրերին 120 000 անմեղ կյանք կարող է վտանգվել: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել՝ դիտելով, թե ինչպես է իրական աղետ հասունանում մեր աչքերի առաջ։ Ես շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ը օգտագործի բոլոր հնարավոր դիվանագիտական գործիքները՝ վերջ դնելու այս դաժան շրջափակմանը»,- հավելել է կոնգրեսականը։

 

Լրահոս

Դիտել ավելին