Կարևոր իրադարձություններ

Կապանում երկու բնակարանի նկուղներում և պատշգամբներում հրդեհ է բռնկվել

12 Հունվար, 2023 10:29
Կապանում երկու բնակարանի նկուղներում և պատշգամբներում հրդեհ է բռնկվել

Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են պատշգամբը (մոտ 6 քմ), նկուղը (մոտ 6 քմ),  գույքը և կենցաղային իրեր, իսկ հարակից բնակարանում՝ պատշգամբը (մոտ 6 քմ) և նկուղը (մոտ 6 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին