Կարևոր իրադարձություններ

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Սանկտ Պետերբուրգ

12 Հունվար, 2023 10:17
Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի «Պուլկովո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի29-ից (բոլորը տեղական ժամանակով).

 

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ.

Հաճախականություն

G6 426

Երեւան

 

15:40

Սանկտ Պետերբուրգ

19:15

A320

Կիրակի

G6 427

Սանկտ Պետերբուրգ

20:15

Երեւան

01:55

A320

Կիրակի

G6 426

Երեւան

 

12:20

Սանկտ Պետերբուրգ

15:55

A320

Երկուշաբթի/Հինգշաբթի

G6 427

Սանկտ Պետերբուրգ

16:55

Երեւան

22:35

A320

Երկուշաբթի/Հինգշաբթի

«Մոսկվայից եւ Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել։ Սա նաեւ լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել եւ մեր ուղեւորներին ապահովել ավելի հաճախ եւ առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:

 

Լրահոս

Դիտել ավելին