Կարևոր իրադարձություններ

Որոշ շրջաններում ձյուն է տեղում. առկա է նաև մառախուղ

12 Հունվար, 2023 09:54
Որոշ շրջաններում ձյուն է տեղում. առկա է նաև մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։

Արագածոտնի, Տավուշի մարզերում, Աշոցքի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է։

 

Լրահոս

Դիտել ավելին