Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր Թագուհի Ղազարյանը հաղորդում է վարում. «Ժողովուրդ»

12 Հունվար, 2023 09:37
Պատգամավոր Թագուհի Ղազարյանը հաղորդում է վարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Թագուհի Ղազարյանը, բացի պատգամավորական գործունեությունը, պարզվում է, նաեւ հաղորդում վարելով է զվաղվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս մայրաքաղաքային սփռման համար լիցենզիա ստացած «ԲունTV»-ով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ղազարյանը «Երկիր Նաիրի» հաղորդումն է վարում:

Թեեւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը (հոդված 2, կետ 1-ին) Ղազարյանին արգելում է այլ վճարովի աշխատանք կատարել, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից, այնուամենայնիվ, պատգամավորը հաղորդում է վարում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հեռուստաընկերությունից՝ ինչու են հաղորդավար հենց պատգամավորին ընտրել, եւ որքան աշխատավարձ է նա ստանում:

«Քանի որ սա հաղորդում է՝ կառուցված կոնկրետ աշխատության շուրջ, դեռ նախորդ տարի Թագուհի Ղազարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Երկիր Նաիրի»-ի մասին է հաղորդումը, հետեւաբար նա էլ հենց հաղորդման հեղինակ-վարողն է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցին «ԲունTV»-ից: Փաստորեն, ստացվում է՝ ոչ թե հեռուստաընկերությունն է Ղազարյանին առաջարկել հաղորդում վարել, այլ գուցե պատգամավորն ինքն է հաղորդում վարելու առաջարկով հանդես եկել, ինչն էլ ՀԸ-ն չի մերժել:

Այս ամենի մասին, իհարկե, նաեւ Թագուհի Ղազարյանի տեսակետն էինք ցանկանում լսել, նա, սակայն, մեր զանգերին ու հաղորդագրություններին հարկ չհամարեց արձագանքել: Իսկ ինչ վերաբերում է վարձատրությանը, ասացին, թե կամավոր է աշխատում՝ առանց վճարի, այսինքն՝ պատգամավորն աշխատում է առանց աշխատավարձի»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին