Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սեւ ցուցակո՞ւմ». «Ժողովուրդ»

12 Հունվար, 2023 09:00
ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սեւ ցուցակո՞ւմ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Սիլ ինշուրանս»-ը, պարբերաբար հայտնվում է պետական որոշ կառույցների ուշադրության կենտրոնում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սեւ ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է:

«Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սեւ ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ նշելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում» :

Հիշեցնենք՝ անցած տարեվերջին գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկել է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Այս շենքը, ինչպես հայտնի է, պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։
 
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին