Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են աջակցում Սյունիքում մնացած արցախցիների կարիքների բավարարմանը. «Փաստ»

12 Հունվար, 2023 08:01
Ովքե՞ր են աջակցում Սյունիքում մնացած արցախցիների կարիքների բավարարմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամիս Արցախի Հանրապետության բլոկադայի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում են մնացել մեծ թվով արցախցիներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն, իրենց ընտանիքներին: Նրանց մի զգալի մասը ներկայումս Սյունիքի մարզում է: Բնական է, որ այդ մարդիկ ունեն խնդիրներ, կարիքներ, այդ թվում՝ կացարանի, սննդի և այլն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ կարիքների բավարարման առումով բավական մեծ դերակատարում ունեն մարզի ձեռնարկությունները, ի մասնավորի հանրապետության ամենախոշոր հարկ վճարող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սյունիքի մեր աղբյուրի փոխանցմամբ, Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարման ճանապարհին մարզպետարանի կողմից ներկայացվող խնդիրները ԶՊՄԿ-ի կողմից կյանքի են կոչվում:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Սյունիքի մարզպետարան: Մարզպետի օգնական Արմինե Ավագյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Հիմնական գումարը փոխանցողը կառավարությունն է, ինչպես նաև մարզի խոշոր ձեռնարկություններից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Աժդանակ» ու «Քարավան» ՍՊԸ-ները։ Այս ընկերությունները ներդրում են կատարել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամում, և այնտեղից գումարներն ուղղվել են այդ նպատակին»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին