Կարևոր իրադարձություններ

Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնի առթիվ Սուրբ Պատարագ կմատուցվի Արցախի թեմի եկեղեցիներում

12 Հունվար, 2023 00:32
Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնի առթիվ Սուրբ Պատարագ կմատուցվի Արցախի թեմի եկեղեցիներում

Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Արցախի թեմի փոխանցմամբ`հունվարի 14-ին Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնի կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող Արցախի թեմի եկեղեցիներում.

«Սիրելի քույրեր և եղբայրներ

Ս.թ. հունվարի 14-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը: Այդ կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող Արցախի թեմի եկեղեցիներում՝ Գանձասարի վանքում, քաղաք Մարտակերտում և Նորշեն գյուղում: Այդ օրը համարվում է նաև գ. Նորշենի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու ուխտի օր:

Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին»:

 

Լրահոս

Դիտել ավելին