Կարևոր իրադարձություններ

Պետական հավատարմագրում չունեցող քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը հաստատվել են

11 Հունվար, 2023 16:07
Պետական հավատարմագրում չունեցող քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը հաստատվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ հետևյալ մասնագիտությունների համար.

Համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմել հարցատոմսեր, որոնցում կարող են ընդգրկվել նաև մեկ կամ երկու գործնական աշխատանքի կատարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:

Ըստ այդմ՝ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտի պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ն ընդունվել են շահառուների փաստաթղթերը:

Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է դիմել  պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության  254 շրջանավարտ:

Քննությունները տեղի կունեան 2023 թվականի փետրվարին:

 

Լրահոս

Դիտել ավելին