Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցրել է, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում հնարավոր լինի դիմակայել և լուծել խնդիրներ։
«Տարածաշրջանում այսօր էլ լարվածության աճ ու աճի միտում կա։ Վերջին շրջանում մենք չենք ունեցել մի օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի, և այդ առումով կանխատեսումներ անելը տեղին չէ»։