Կարևոր իրադարձություններ

Բայրամովն ու Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել

11 Հունվար, 2023 13:39
Բայրամովն ու Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ`Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը հերթական անհիմն մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին` նշելով. «Չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ ճանապարհը բաց է հայ բնակիչների ազատ տեղաշարժի համար և անհրաժեշտության դեպքում հայերին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությանը, առանձին անձինք, որոնք ներկայանում են որպես տեղի հայերի առաջնորդներ, դեմ են արտահայտվում բնակիչների կողմից ճանապարհի օգտագործմանը»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին