Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության կին պատգամավորների միջև

11 Հունվար, 2023 13:02
Վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության կին պատգամավորների միջև

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթից հետո ձայնի իրավունքը փոխանցել Է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։

Չթողնելով Սարգսյանը սկսի իր խոսքը, Աննա Գրիգորյանը փորձել է շարունակել իր ելույթը: Հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել Գրիգորյանին, ասելով, որ ավարտել է իր ելույթը, որին ի պատասխան Գրիգորյանը պատասխանել է, որ  չընդհատեն իրեն «Խնդրում եմ՝ Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք»։ Սկսվել է լեզվակռիվ։ Վիճաբանությանը միջամտել է նաև «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը. «Երկու ընդդիմադիր կին է այստեղ նստած, հարգանք ենք պահանջում»։ Վիճաբանությանն արձագանքել է նաև Հայկ Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին