Կարևոր իրադարձություններ

Իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում. Գոռ Աբրահամյան

11 Հունվար, 2023 11:49
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում. Գոռ Աբրահամյան

ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է Գերասիմ Վարդանյանի տանն իրկանացվող խուզարկույթյան վերաբերյալ լուրերին. 

 «Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։

ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն առնչվում է ապօրինի կերպով զենք պատրաստելուն։

 

Լրահոս

Դիտել ավելին