Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգի այցելելիս որոշ կենդանիների չեք տեսնի

11 Հունվար, 2023 19:42
Կենդանաբանական այգի այցելելիս որոշ կենդանիների չեք տեսնի

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ձմռանը որոշ ջերմասեր կենդանիներ գտնվում են իրենց ձմեռանոցներում և այգի այցելելիս կարող եք որոշ կենդանիների չտեսնել։

«Սիրելի հետևորդներ, ձմռանը որոշ ջերմասեր կենդանիներ գտնվում են իրենց ձմեռանոցներում։

Իսկ վագրերի ազատավանդակը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, բաժանվում է երկու մասի, ինչը հետագայում հնարավորություն կտա 2 վագրերին էլ միաժամանակ տեսնելու։ Ուստի հայցում ենք Ձեր ներողամտությունը, եթե այգի այցելելիս չտեսնեք որոշ կենդանիների»։

Իսկ Երևանի կենդանաբանական այգին միշտ բաց է իր այցելուների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին