Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ձմռանը որոշ ջերմասեր կենդանիներ գտնվում են իրենց ձմեռանոցներում և այգի այցելելիս կարող եք որոշ կենդանիների չտեսնել։
«Սիրելի հետևորդներ, ձմռանը որոշ ջերմասեր կենդանիներ գտնվում են իրենց ձմեռանոցներում։
Իսկ վագրերի ազատավանդակը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, բաժանվում է երկու մասի, ինչը հետագայում հնարավորություն կտա 2 վագրերին էլ միաժամանակ տեսնելու։ Ուստի հայցում ենք Ձեր ներողամտությունը, եթե այգի այցելելիս չտեսնեք որոշ կենդանիների»։
Իսկ Երևանի կենդանաբանական այգին միշտ բաց է իր այցելուների համար։