Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան ու Ադրբեջան

11 Հունվար, 2023 10:12
ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան ու Ադրբեջան

2023թ. ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցների թեման իրավիճակն է Հարավային Կովկասում՝ հատուկ շեշտելով Լաչինի միջանցքի հարցը։

Նախարար Օսմանին ընդգծել է, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա իր մտահոգությունն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա դրա ազդեցության հարցերին։ Օսմանին բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և մտնել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ։

Նախագահ Օսմանին գնահատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման և հարաբերությունների կարգավորման միջոցառումները, որպես ԵԱՀԿ գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են ընթացիկ խնդիրների հաղթահարման համար, որոնք տեղում ազդում են մարդկանց վրա:

Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին վերահաստատել է անձնական փոխգործակցության իր պատրաստակամությունը՝ օգնելու մեղմել լարվածությունը և նպաստել կայուն խաղաղության հասնելու ջանքերին: Նա նաև հայտարարել է, որ հետագա առանձին այցեր կկատարի Հայաստան և Ադրբեջան։

 

Լրահոս

Դիտել ավելին