Կարևոր իրադարձություններ

Բեռնվածության պատճառով մեքենաները չեն կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

11 Հունվար, 2023 08:43
Բեռնվածության պատճառով մեքենաները չեն կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

Հունվարի 10-ին, ժամը 23:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

Հունվարի 10-ին, ժամը 10:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին