Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 2-ամյա երեխա է մահացել

10 Հունվար, 2023 23:50
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 2-ամյա երեխա  է մահացել

Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել երեխա։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 2-ամյա Էվա Պ-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին