Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը, բնակարանում տանտիրոջը տեսնելով, փախուստի էր դիմել

10 Հունվար, 2023 21:31
Անհայտ անձը, բնակարանում տանտիրոջը տեսնելով, փախուստի էր դիմել

Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 31-ամյա բնակիչը հունվարի 9-ին Երևանի Արարատյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին